ՊՐՈՖՊՐՈՏԵՔԹ ՍՊԸ –ն հիմնադրվել է 2015 թվականին: Շնորհիվ հաստատուն քայլերի և բարձրորակ ինժեներական ծառայությունների , մի քանի տարի անց մեր ընկերությունը կարողացավ դառնալ վստահելի գործընկեր:
ՇԱՆԹԱՐԳԵԼԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՊՐՈՖՊՐՈՏԵՔԹ-ը առաջին ընկերությունն է ՀՀ-ում, որը զբաղվում է համալիր (կոմպլեքս) շանթապաշտպանության (Շանթարգելում, Հողանցում, Ամպրոպապաշտպանություն) նախագծմամբ և տեղադրմամբ: Հայկական շուկայում ընկերությունը պաշտոնապես ներկայացնում է հանրահայտ Schirtec (Ավստրիա), Citel (Ֆրանսիա), B-S-Technic (Գերմանիա), Zandz (Ռուսաստան), J. Pröpster (Գերմանիա), AH Hardt (Լեհաստան), TERRAZN (Բելոռուս), FOREND ընկերությունների արտադրանքը շանթապաշտպանության ոլորտում:
Մեր ինժեներների խնդիրն է ՝ օբյեկտները ճիշտ և գրագետ պաշտպանել ինչպես կայծակի ուղիղ հարվածներից, այնպես էլ կայծակից առաջացած երկրորդական երևույթներից՝ իմպուլսային գերլարումներից: Հաշվարկել ու կառուցել պաշտպանիչ և շանթարգելիչ հողանցման սարքվածքներ (կոնտուրներ):
Ընկերության զինանոցը հագեցած է հողի տեսակարար և հողանցման դիմադրության չափման ժամանակակից սարքավորումներով: ՊՐՈՖՊՐՈՏԵՔԹ –ը իրավասու է տրամադրել հողանցման և հողի տեսակարար դիմադրության չափումների վերաբերյալ կազմված արձանագրություններ:
Ապահովելով պաշտպանությունը և անվտանգությունը, կարող ենք վստահ ասել.
Կայծակն այլևս սպառնալիք չէ՛:
ԷԼԵԿՏՐԱՋԵՌՈՒՑՈՒՄ
Ջեռուցման մալուխների և ինֆրակարմիր տաքացուցիչների հիման վրա, կենցաղային և արդյունաբերական նշանակության օբյեկտների ջեռուցման խնդիրները լուծելու համար շուկա ենք մատակարարում.
Ջեռուցող մալուխներ HEMSTEDT (Գերմանիա)
Ինֆրակարմիր ջեռուցիչներ MO-EL (Իտալիա)
Hemstedt -ը տեխնոլոգիական առաջատար է ռեզիստիվ ջեռուցման տարրերի արտադրության մեջ: «Տաք» եւ «սառը» հաղորդիչների կապը իրականացվում է արտոնագրված HEM-SYSTEM տեխնոլոգիայով, առանց միացման կցորդիչի:
MO-EL -ը տեխնոլոգիական առաջատարն է ջրամեկուսիչ ինֆրակարմիր ջեռուցիչների ոլորտում: Ընկերությունը արտադրում է մասնագիտացված ինֆրակարմիր ջեռուցիչներ, ստեղծելով հարմարավետ պայմաններ ռեստորանների, սրճարանների, հանգստի գոտիների և բաց դահլիճների համար:
Այս ընկերությունները, լինելով իրենց բնագավառներում տեխնոլոգիական առաջատարներ, արտադրում են այնպիսի արտադրատեսակներ, որոնք թույլ են տալիս լուծելու էլեկտրական ջեռուցման գրեթե բոլոր խնդիրները արդյունաբերության մեջ և առօրյա կյանքում: